Print this page

Ռուսաստանը կապ է պահպանում Հայաստանի հետ Սամվել Կարապետյանի շուրջ իրավիճակի հետ կապված. Կրեմլ

By Հունիսի 25, 2025 4

Ռուսաստանի իշխանությունները կապի մեջ են իրենց հայ գործընկերների հետ, այդ թվում՝ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որը ձերբակալվել է Երեւանում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդել է «Կոմերսանտը»։

«Այո, իհարկե, մենք կապի մեջ ենք մեր գործընկերների հետ Հայաստանում, Երեւանում։ Նա մեր կարեւոր դաշնակիցն է։ Մենք բավական զարգացած եւ բազմակողմանի հարաբերություններ ունենք։ Եվ, իհարկե, քանի որ Կարապենյանը նաեւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, համապատասխան շփումներ իրականացվում են»,- լրագրողներին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը։

Մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրապետությունում պետական հեղաշրջումը կանխելու մասին հայտարարությունները՝ Դմիտրի Պեսկովն ասել է, որ սա երկրի ներքին հարցն է։ «Մենք, իհարկե, հետաքրքրված ենք Հայաստանում օրենքի եւ կարգուկանոնի պահպանմամբ։ Եվ որպեսզի Հայաստանը լինի բարգավաճ, կայուն երկիր, Ռուսաստանի բարեկամ»,- նշել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews