Print this page

Ռուսաստանը չի ձգտում միջնորդ դառնալ իրանա-իսրայելական հակամարտության մեջ. Պուտին

By Հունիսի 20, 2025 1

Ռուսաստանը չի ձգտում միջնորդ դառնալ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության կարգավորման գործում, այլ առաջարկում է իր սեփական գաղափարները։ Ըստ Газета.ru-ի՝ նման  հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք մեր դիրքորոշումը ներկայացնում ենք երկու կողմերին էլ։ Ինչպես գիտեք, մենք կապի մեջ ենք և՛ Իսրայելի, և՛ մեր իրանցի ընկերների հետ։ Մենք ունենք որոշ առաջարկներ մեր մասնակցությամբ։ Մենք ոչ մի կերպ, կցանկանայի ուշադրություն հրավիրել դրա վրա, չենք փորձում միջնորդ դառնալ. մենք պարզապես գաղափարներ ենք առաջարկում», -շեշտել է Ռուսաստանի առաջնորդը։

Պուտինը հույս է հայտնել, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության ընթացքում երկրների ղեկավարների հասցեին սպառնալիքները չեն անցնի հռետորաբանությունից այն կողմ։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews