2026-ին այս ընդդիմությունը պարտվելու է, եթե մինչ այդ քայլեր չանի, Փաշինյանը գողանալու է հաղթանակը:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը․
«Փաշինյանը բարոյական սահմաններ չունի։ Փաշինյանի հարձակումը եկեղեցու դեմ մաքուր նախընտրական քայլ է, պատրաստվում է 2026-ին։ Ընդդիմությունը, եթե մինչև 2026 որևէ քայլ չարեց, ընտրություններում հաղթելու շանս չունի։
Առնվազն մինչև 2026 պետք է իմփիչմենթ, փողոցային շարժում, պետք է կռիվ տալ ամեն վայրկյան։ Որևէ բան չանելը նշանակում է թողնել, որ մինչև 2026 թվականը Փաշինյանը դիրքավորվի, զորքերը շարի։ Ընդդիմության սուրբ պարտականությունն է օգատգործել անգամ 1 տոկոս հնարավորությունը»,- նշել է քաղաքագետը։
Հարցազրույցն ամոբղջությամբ՝ տեսանյութում․