Print this page

«Իրանք Աստծուն թողել Նիկոլ են պաշտում։ Հերիք ա, զոմբի եք դառել սաղդ, նորմալ ազգն էս ի՞նչ դարձավ». քաղաքացի

By Փետրվարի 03, 2025 65

Երևանում շարունակվում է տրանսպորտի ուղեվարձի թանկացման բոյկոտը, վաղ առավոտից «Մայր Հայաստան» դաշինքի անդամները տարբեր վարչական շրջաններում ակցիաներ են իրականացնում՝ կոչ անելով քաղաքային իշխանությանը վերանայել թանկացման որոշումը։

Քաղաքացիներից մեկը հակադրվելով ավագանու ընդդիմադիր անդամ Սամվել Հակոբյանի խոսքերին՝ ասաց, որ 150 դրամն այնքան էլ մեծ գումար չէ նոր ավտոբուսների համար։

Զրույցին միացավ մեկ այլ քաղաքացի՝ ասելով. «Իրանք Աստծուն թողել Նիկոլ են պաշտում։

Հերիք ա, զոմբի եք դառել սաղդ, նորմալ ազգն էս ի՞նչ դարձավ»: «Էդքան հարկ եմ տալիս, զինվորի փող եմ տալիս, ո՞ւր ա զինվորի պրոթեզը։ Հարկիս 5%-ը 10% են սարքել»,- շարունակեց նա:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews