Print this page

Փաշինյանն ինքն իր դեմ հերթական ցուցմունքը տվեց․ Տեսանյութ

By Հունիսի 19, 2024 368

Փաշինյանն ինքն իր դեմ հերթական ցուցմունքը տվեց, հիմա էլ հանրաքվեով կփորձի տարածք հանձնել:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը․

«Հանրաքվեի մասին խոսելով՝ Փաշինյանը ցույց տվեց, որ առնվազն 3 հանցագործություն է կատարել։ Առանց հանրաքվեի 2020 թվականին հայկական զորքերը հետ է քաշել Սյունիք, հետո տվել է Գորիս-Կապան ճանապարհի  մի հատվածը, հիմա էլ Տավուշի սահմանազատումը։

Փաշինյանի առաջին թշնամին ինքն է, իր լեզուն է, ինքն իր վրա ցուցմունք է տալիս։ Ասում է, որ առանց հանրաքվեի հնարավոր չէ 1 սմ տարածք տալ։ Ալիևն իրեն ասել է, որ չի հեռանալու օկուպացված 300 քկմ-ից։ Փաշինյանը ֆոկուս կհորինի, ժողովրդին կվախեցնի պատերազմով, վարչական ռեսուրս կիրառելով հանրաքվե կանի ու կփորձի տարածք տալ»,- նշել է Շարմազանովը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․



Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 19 Հունիսի 2024 22:09

Latest from ArmNews