Print this page

Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան

By Հունիսի 21, 2025 1

Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահ Էրդողանին հրավիրել Հայաստան՝ մասնակցություն ունենալու հաջորդ տարի գարնանը Երևանում տեղի ունենալիք եվրոպական քաղաքական համայքնի գագաթաժողովին: Հույս ունեմ հաջորդ տարի հանդիպումը տեղի կունենա ՀՀ-ում:  Այս մասին երեկ Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Փաշինյանը նաև հույս է հայտնել Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներին ավելի հաճախ կայցելեն ՀՀ: «Գիտեմ ձեզնից շատերը որոշակի պարբերությամբ այցելում են Հայաստան, հույս ունենք հաճախ ձեզ տեսնել Հայաստանում, մանավանդ որ Ստամբուլ-Երևան չվերթ կա: Հույս ունեմ՝ իքս պահի ցամաքային սահմանը կբացվի, հույս ունեմ նաև Հայաստանում տնտեսական գործունեություն կծավալեք և այդպես շարունակ»,- նշել է նա:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews