Print this page

Իմ կռիվը Հայաստանում հեղինակություն ունենալու համար չէ. Սերժ Սարգսյան

By Մայիսի 03, 2025 6

Իմ կռիվը ոչ թե Հայաստանում հեղինակություն ունենալու համար է, իմ կռիվը Հայաստանում իշխանափոխության համար է: Այս մասին Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հանդիպման ժամանակ ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Եթե այդ ընթացքում նախաձեռնություն ցուցաբերեր ցանկացած քաղաքական ուժի ղեկավար կամ Հայաստանում կշիռ ունեցող մարդ, նկատի ունեմ քաղաքական կշիռ, ոչ թե ֆիզիկական, ես անպայման կհանդիպեի։ Երբեք չեմ խորշել հանդիպել այնպիսի մարդկանց հետ, ովքեր կարող էին օգտակար լինել կամ օգտակար չլինել»,- նշել է երրորդ նախագահը։

Հանդիպման և ծավալուն հարցուպատասխանի ամբողջական տեսանյութը կհրապարակվի կիրակի՝ մայիսի 4-ին:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews