Print this page

«Փաստ». Ինչպե՞ս են իրենց «զգում» շինարարության հետ կապ ունեցող ընկերությունները

By Մայիսի 06, 2025 3

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ի տարբերություն մի շարք ոլորտների, Հայաստանում շարունակում է կայուն աճ արձանագրել շինարարության ծավալը: Ի մասնավորի, 2025 թ. տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճը կազմել է 13,6 տոկոս: Եթե դիտարկենք ըստ ամիսների, ապա աճն ավելի ակնհայտ է եղել. մարտին՝ փետրվարի համեմատ, 31,9 տոկոս, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 15,5 տոկոս, փետրվարին՝ հունվարի համեմատ, 36,8 տոկոս:

Բնականաբար, շինարարության հետ փոխկապակցված են նաև շինանյութերի ու վերանորոգման պարագաների վաճառքով զբաղվող ընկերությունների ցուցանիշները: 1000 խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելիս ակնհայտ է, որ զուտ այս ոլորտի գծով առաջատարը «Դոմուսն» է:

Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել, որ դաշտի խոշոր «խաղացողները» միայն շինանյութերի ու վերանորոգման պարագաների վաճառքով չեն զբաղվում, այլ նաև կահույքի, կենցաղային տեխնիկայի և այլնի: Ըստ այդմ, խոշոր հարկատուների ցանկում միանգամից հինգ ընկերություն լավագույն հարյուրյակում է: Խոսքը «Դոմուս», «Բարսիս», «Փրիթի ուեյ» («Վեստա»), «Վեգա», «ՎիԷլՎի սենթր» ընկերությունների մասին է: Ի դեպ, ևս մեկ հետաքրքիր փաստ. եթե փոխկապակցված ընկերությունների վճարած հանրագումարը նկատի ունենանք, ապա ոլորտի առաջատարն այս դեպքում ևս «Դոմուսն» է: 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews