Print this page

«Հրապարակ». Սյունիքի համայնքապետերը ջերմ շփվել են Փաշինյանի հետ, ճաշել միասին

By Ապրիլի 15, 2025 15

«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանը Սյունիք այցի ընթացքում ջերմ ընդունելության է արժանացել երբեմնի ընդդիմադիր համայնքապետերի կողմից։ Թե՛ Կապանի ղեկավար Գեւորգ Փարսյանը, թե՛ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, թե՛ Քաջարանի՝ Մանվել Փարամազյանը, սկզբից մինչեւ վերջ ուղեկցել են վարչապետին, իսկ ուրբաթ երեկոյան Կապանի «Քարավան» ռեստորանում մասնակցել ճաշկերույթի, որին ներկա են եղել նաեւ մարզպետը, տեղակալները, սյունեցի ՔՊ-ական պատգամավորները, համայնքապետերը։

Ռեստորանում մնացել են մինչեւ ուշ գիշեր, ապա վարչապետին ճանապարհել են Մեղրի, որտեղ նա կնոջ հետ գիշերել է «Ցենտրալ» հյուրանոցում։

Հիշենք․ նախորդ այցի ժամանակ Փարսյանը հատուկ չէր մնացել քաղաքում, որ չշփվեր Փաշինյանի հետ, իսկ այս անգամ հետեւել է Առուշանյանի եւ Փարամազյանի օրինակին, որ խնդիրներ չունենա։ Հիշեցնենք․ նրա ընտանիքի հետ կապված վարույթներ կային, եւ հետապնդումներով իշխանությունը հասել է իր նպատակին` եւս մի անհնազանդ քաղաքապետի է հնազանդեցրել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews