Print this page

Դու «Ռեալի» մեծագույն պատմության հերոսներից մեկն ես․ Ռոնալդուն՝ Նաչոյին

By Հունիսի 25, 2024 483

Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող, Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում արած մեկնաբանությամբ արձագանքել է Մադրիդի «Ռեալից» 34-ամյա պաշտպան Նաչո Ֆերնանդեսի հեռանալու մասին լուրին։

«Դու «Ռեալի» մեծագույն պատմության հերոսներից մեկն ես։ Հպարտացի՛ր քո նվաճումներով, Նաչո»,- գրել է Ռոնալդուն իսպանացի ֆուտբոլիստի գրառման մեկնաբանություններում։

Նաչո Ֆերնանդեսը «Ռեալի» սան է, 10 տարեկանից ամբողջ կարիերան անցկացրել է Արքայական ակումբում՝ գլխավոր թիմի հետ մասնակցելով 364 հանդիպման, խփելով 16 գոլ, կատարելով 10 գոլային փոխանցում։

26 տիտղոսով Նաչո Ֆերնանդեսը «Ռեալի» պատմության մեջ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է, 6 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։

Սպասվում է, որ Նաչո Ֆերնանդեսը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ Կադիսիայում»։

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 25 Հունիսի 2024 21:49

Latest from ArmNews