Print this page

Երևանում կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

By Հունիսի 02, 2025 18

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:

Կայքի տեղեկություններով՝ ժամը 20:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ է ստացվել, որ Մանանդյան 29 շենքի բակում կրակոցներ են հնչել։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները շենքի փողոցային հատվածում հայտնաբերել են 2 չկրակված, մոտ 5 կրակված պարկուճներ, կրակված պարկուճի գնդակ և արնանման հետքեր։

Պարզվել է, որ 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են վիրավորների ինքնությունը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews