Print this page

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սպասվում է գերիների խոշորագույն փոխանակումը

By Հունիսի 02, 2025 14

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների սկզբից ի վեր ամենամեծ գերիների փոխանակմանը, ենթադրվում է, կներառվի 1000-ից 1200 մարդ։ Այս մասին հայտարարել է ռուսական բանակցային խմբի ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ուկրաինական կողմին է փոխանցել մանրամասն և մշակված հուշագիր՝ երկու մասից բաղկացած, որը Ուկրաինան ընդունել է ուսումնասիրության համար։

«Ռուսաստանը Ուկրաինային առաջարկել է 2-3 օրով հրադադար ռազմաճակատի որոշակի հատվածներում։ Սա պետք է հնարավորություն տա հավաքել զոհվածների մարմինները», - նշել է նա։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews