Print this page

Քաղցկեղից տառապող բուժառուների կյանքը գրեթե կրկնակի երկարացվել է նոր թերապիայի շնորհիվ

By Հունիսի 02, 2025 17

Պեկինի համալսարանի քաղցկեղի կենտրոնի և այլ հետազոտական ​​ինստիտուտների չինացի գիտնականները քաղցկեղից տառապող բուժառուների կյանքը զգալիորեն երկարացնող նոր իմունաթերապիա են մշակել։ Հետազոտությունը, news.am-ի փոխանցմամբ, հրապարակվել է The Lancet բժշկագիտական  հանդեսում։

CAR-T կոչվող եղանակն օգտագործում է գենետիկորեն մոդիֆիկացված իմունային բջիջներ՝ պինդ քաղցկեղի ուռուցքների դեմ պայքարելու համար։

Ըստ աշխարում առաջին պատահականացված հետազոտության՝ թերապիա ստացած ստամոքսի և ստամոքսա-կերակրափողային հանգույցի սաստկացած քաղցկեղից տառապող բուժառուները միջինում 40%-ով ավելի երկար էին ապրում, քան ստանդարտ բուժում ստացողները։

CAR-T թերապիա ստացողները միջինում ապրել են 7,9 ամիս, ի տարբերություն ստանդարտ բուժման դեպքում գրանցված 5,5 ամսվա։ Բացի դրանից, նրանք ավելի երկար 3,3 ամիս ռեմիսիա են ունեցել՝ 1,8 ամսվա դիմաց։

CAR-T թերապիան արդեն իսկ ապացուցել է իր արդյունավետությունն արյան քաղցկեղի դեմ պայքարում, սակայն գիտնականներն այժմ հաստատել են դրա ներուժը՝ կրծքագեղձի, թոքերի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղների մոտ 90%-ը կազմող բոլոր պինդ ուռուցքների դեմ պայքարում։

Մեկ այլ փորձը ցույց է տվել, որ CAR-T բջիջները կարող են արդյունավետ լինել գլիոբլաստոմայի՝ ուղեղի ագրեսիվ ուռուցքի դեմ։ Նախնական տվյալները ուռուցքի չափի նվազում և բուժառուների գոյատևման աճ են ցույց տալիս։

Ըստ փորձագետների՝ CAR-T թերապիան կարող է հեղափոխություն մտցնել քաղցկեղի բուժման մեջ՝ հույս ներշնչելով նախկինում անբուժելի քաղցկեղի ձևերից տառապող բուժառուներին։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews