Print this page

Հայաստանը կմիանա Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին

By Մայիսի 22, 2025 3

Հայաստանը կմիանա Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստին։

«Դաշինքին միանալը կհանդիսանա որպես լայն հնարավորություն ընձառյուծի, այլ կատվազգիների պահպանման գործողությունների ծրագրի իրականացման, նոր մոտեցումների կիրառման, ինչպես նաև մեր երկրի կենդանական աշխարհի հազվագյուտ և արժեքավոր ներկայացուցիչների պահպանման և թվաքանակի ավելացման հարցում»,- ասված է որոշման մեջ:

Նշվում է, որ դաշինքի հետ փոխգործակցությունը թույլ կտա փոխանակել լավագույն փորձը, համատեղ հետազոտություններ և մոնիտորինգ իրականացնել, խնդիրն ավելի մանրամասն ուսումնասիրել և կատարելագործել խոշոր կատվազգիների պաշտպանությանն ուղղված միջոցառումները։

Դաշինքին միանալու նպատակահարմարությունը կարևոր է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունը 2024 թ. Կոլումբիայի Կալի քաղաքում կայացած ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում ընտրվել է որպես հաջորդ՝ 17-րդ համաժողովը 2026 թվականին հյուրընկալող երկիր։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews