Print this page

Նեթանյահուն կարգադրել է ամբողջ աշխարհում Իսրայելի դեսպանատներում ուժեղացնել անվտանգության ապահովումը

By Մայիսի 22, 2025 2

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է  ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական ​​առաքելություններում և կառավարության աշխատակիցների համար ուժեղացնել անվտանգության ապահովումը` Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակցի սպանությունից հետո, հայտնել են Նեթանյահուի գրասենյակից:

Գրասենյակը հայտնել է, որ Նեթանյահուն «ապշած է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սարսափելի հակասեմական սպանությունից», գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Իսրայելի դեմ արյունալի հարձակումներն աճում են և պետք է պայքարել մինչև վերջ... Ես կարգադրել եմ ուժեղացնել անվտանգության միջոցառումներն ամբողջ աշխարհում Իսրայելի առաքելություններում և կառավարության ներկայացուցիչների համար»,- ասել է վարչապետը։

Ավելի վաղ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հայտարարել էր, որ Վաշինգտոնում հրեական թանգարանի մոտ սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ։ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը X սոցիալական մեդիայի էջում հարձակումը որակել է «հակասեմական ահաբեկչության դաժան գործողություն»:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews