Print this page

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանին

By Մայիսի 19, 2025 2

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին:

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լի Սինվեյին դեսպանի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Լի Սինվեյի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերություններում կգրանցվեն կոնկրետ արդյունքներ:   

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և ընդգծել, որ կներդնի բոլոր ջանքերը՝ երկկողմ փոխգործակցությանը նոր ազդակ հաղորդելու և առևտրատնտեսական, մշակութային կապերը զարգացնելու համար: 

Զրուցակիցները կարևորել են տնտեսության, զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ ուղիղ ավիաչվերթերի թվի ավելացումը: Անդրադարձ է կատարվել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա սկզբունքների շուրջ:    

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews