Print this page

Պшյթյուն՝ Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրի գերեզմաններում. վնասվել են մի քանի գերեզմանաքարեր

By Մայիսի 18, 2025 1

Այսօր՝ մայիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10:45-ի սահմաններում Այգեձոր բնակավայրի գերեզմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, պայթյուն է տեղի ունեցել կայանված «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Չինարիի հրշեջ-փրկարարական խմբից և Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Պարզվել է, որ պայթել է ավտոմեքենայի գազաբալոնը, ինչից հրդեհ է բռնկվել և ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։

Պայթյունի հետևանքով վնասվել են նաև մոտակայքում գտնվող 4 գերեզմանաքարեր։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews