Print this page

Կստեղծվի դեղամիջոց, որը կվերականգնի աչքի ցանցաթաղանթի նյարդային բջիջները. NatCom

By Մայիսի 15, 2025 2

Կորեայի Գիտության եւ առաջավոր տեխնոլոգիաների ինստիտուտի (KAIST) գիտնականները հայտնաբերել են սպիտակուց, որը խանգարում է ցանցաթաղանթի նյարդային բջիջների վերականգնմանը, եւ ստեղծել են դեղամիջոց, որը կարող է արգելափակել դրա գործողությունը: Հետազոտության արդյունքները ,news.am-ի փոխանցմամբ, հրապարակվել են Nature Communications (NatCom) ամսագրում:

Աչքի հիվանդությունները, ինչպիսին են գլաուկոման, տարիքային մակուլյար դեգեներացիան եւ դիաբետիկ ռետինոպաթիան, ամեն տարի ազդում են միլիոնավոր մարդկանց վրա, այդ թվում՝ տարեց մարդկանց, ովքեր առավել շատ են ենթակա տեսողության կորստի: Ակնաբուժության խոստումնալից ուղղություններից մեկը մնում է աչքի սեփական բջիջների վերականգնումը։ Սակայն մինչ այժմ հետազոտողները չեն կարողացել հաղթահարել ցանցաթաղանթի վերականգնմ

Գիտնականները կարողացել են պարզել, որ հիմնական արգելքը Prox1 սպիտակուցն է, որն արգելափակում է Մյուլլերի բջիջների՝ ցանցաթաղանթի հատուկ տեսակի գլիալ բջիջների վերականգնողական գործունեությունը: Այդ բջիջները հայտնի են վերականգնվելու եւ աչքի կառուցվածքը պաշտպանելու եւ պահպանելու իրենց ունակությամբ:

Նոր մոտեցումն օգտագործում է հակամարմինների վրա հիմնված դեղամիջոց, որն արգելակում է Prox1-ի ակտիվությունը: Լաբորատոր առնետների վրա կատարված փորձերի ժամանակ սպիտակուցի արգելափակումը թույլ է տվել ակտիվացնել ցանցաթաղանթի վնասված հյուսվածքի վերականգնումը: Էֆեկտը պահպանվել է առնվազն վեց ամիս։

Մշակումը դարձել է բժշկության համաշխարհային միտման մի մասը՝ մարմնի վերականգնման սեփական մեխանիզմների ակտիվացման ուղիների որոնման ուղղությամբ: Ի տարբերություն բջիջների փոխպատվաստման կամ լազերային թերապիայի վրա հիմնված մեթոդների՝ այս մոտեցումը թույլ է տալիս վերարտադրումը սկսել «ներսից»՝ դարձնելով այն պոտենցիալ առումով ավելի անվտանգ եւ համակողմանի:

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 15 Մայիսի 2025 10:50

Latest from ArmNews