Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է՝ Ուկրաինան, հավանաբար, չի կարողանա վերադարձնել իր բոլոր տարածքները Ռուսաստանի հետ զինված հակամարտության արդյունքում: Նրա խոսքով՝ նույնիսկ Կիևում «գրեթե համակերպվել են» նման հեռանկարների հետ։ Նրա խոսքերը փոխանցում է BFM TV-ն։
Մակրոնն ընդգծել է, որ Ղրիմի հարցը, որը Ռուսաստանի վերահսկողության տակ է գտնվում 2014 թվականից, պետք է դառնա կողմերի միջև հնարավոր բանակցությունների առանցքային թեմաներից մեկը:
«Ղրիմը, ամենայն հավանականությամբ, կմնա Ռուսաստանին՝ խաղաղության հասնելու դեպքում», - նշել է Ֆրանսիայի նախագահը: