Print this page

Սադրվեց ընդդիմադիրների կողմից, եղավ վեճ, որի մեջ մեղր չեն բաժանում, դժվար թե ներողություն խնդրի․ Արման Եղոյանը Փաշինյանի՝ «hամբшլ» ասելու մասին

By Մայիսի 13, 2025 9

Դահլիճում տեղի ունեցածը սադրվեց ընդդիմադիր պատգամավորների կողմից, տեղի ունեցավ որոշակի վեճ, լեզվակռիվ, որի մեջ մեղր չեն բաժանում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցած վիճաբանությանը, որտեղ Նիկոլ Փաշինյանը սպառնացել է ընդդիմադիր պատգամավորներին և անվանել «համբալ»:

«Բայց կհամաձայնեք ինձ հետ, որ դա ամենևին նորմա չէ: Վարչապետի դեպքում նման պորռթկումներ, այն էլ վեճի ժամանակ կարող են լինել հազարից մեկ անգամ: Նման վեճեր աշխարհի տարբեր խորհրդարաններում լինում են, և մարդիկ՝ քաղաքական գործիչները, իրար հաճախ որոշակի վիրավորական բառերով կարող են դիմել»,- ասաց նա:

Հարցին ներողություն պե՞տք է խնդրի Փաշինյանը քաղաքացիներից, Եղոյանն ասաց, որ քաղաքացիները ի՞նչ կապ ունեն, կոնկրետ մարդկանց է դիմում։

Ճշտող հարցին էլ՝ կոնկրետ մարդկանցից կխնդրի՞ ներողությունը, նա արձագանքեց. «Դժվար թե, որովհետև դա հասկանում եք, իսկ այդ կոնկրետ մարդիկ իրենց ասածների համար ներողություն խնդրո՞ւմ են»:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews