Print this page

Հայաստանում սպասվում է սպառողական գների աճ 3 %-ի սահմաններում. ԵԱԶԲ

By Մայիսի 12, 2025 2

Հայաստանում սպասվում է 3 %-ի սահմաններում սպառողական գների աճ, ասվում է Եվրասիական զարգացման բանկի շաբաթական մակրոտեսությունում:

Նշվում է նաև, որ մարտ ամսվա 3,3 % գնաճից հետո ապրիլ ամսում Հայաստանում գնաճը կազմել է 3,2 %։ Աճի որոշակի դանդաղումը պայմանավորված է սննդամթերքի (ապրիլ ամսում +5,2%՝ մարտ ամսվա 5,4%-ից հետո), ծառայությունների (ապրիլ ամսում +2,7%՝ մարտ ամսվա 2,9%-ից հետո) և ոչ պարենային հատվածում ապրանքների գների դինամիկայով (ապրիլ ամսում -0,5%, ինչպես մարտ ամսին)։

«Ակնկալում ենք սպառողական գների աճի պահպանում թիրախային ցուցանիշի սահմաններում (3±1%)», – ասված է բանկի հաղորդագրության մեջ:

ԵԱԶԲ-ն միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում: Կառույցին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը, վերջերս բանկին է միացել Ուզբեկստանը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews