Print this page

Քաթարի թագավորական ընտանիքը Թրամփին 400 մլն դոլար արժողությամբ ինքնաթիռ կնվիրի. ABC

By Մայիսի 12, 2025 6

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Քաթարի թագավորական ընտանիքից ստանալ ռեակտիվ Boeing 747-8 ինքնաթիռը, որն անվանում են «Թռչող պալատ»: Թրամփը կկարողանա օգտագործել այս նվերը, քանի դեռ պաշտոնավարում է ։ Այս մասին ABC News-ին հայտնել են գործարքին ծանոթ աղբյուրները։

Թրամփի՝ պաշտոնը լքելուց հետո ինքնաթիռի սեփականությունը կփոխանցվի նախագահական գրադարանին։

Սպիտակ տունը և արդարադատության նախարարությունը եզրակացրել են, որ քանի որ նվերը չի ուղեկցվել որևէ պաշտոնական ակտով, այն չի հանդիսանում կաշառք:

Գլխավոր դատախազ Փամ Բոնդիի իրավական վերլուծության մեջ ասվում է, որ դա չի խախտում օտարերկրյա նվերների վերաբերյալ Սահմանադրության արգելքը, քանի որ ինքնաթիռը տրվում է ոչ թե մասնավոր անձի, այլ երկրի ռազմաօդային ուժերին, իսկ հետո՝ նախագահական գրադարանին: 

ABC-ն հայտնում է, որ ինքնաթիռը, որը կստանա  Թրամփը, կարժենա մոտ 400 միլիոն դոլար՝ չհաշված անվտանգության կապի լրացուցիչ սարքավորումները։

The Wall Street Journal-ն ավելի վաղ հայտնել էր, որ L3Harris ավիացիոն ընկերությունն արդեն հանձնարարվել է օդանավը հիմնանորոգել՝ նախագահական ինքնաթիռի պահանջները բավարարելու համար։

Սպասվում է, որ նվերի մասին կհայտարարվի Թրամփի՝ մայիսի 13-ին Մերձավոր Արևելք կատարելիք ուղևորության ժամանակ: 

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews