Print this page

Թրամփը Ռուբիոյի հետ շրջագայության կմեկնի

By Մայիսի 11, 2025 10

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 11-14-ը կուղեկցի նախագահ Դոնալդ Թրամփին Սաուդյան Արաբիա և Քաթար, որտեղ նախագահը կձգտի ամրապնդել կապերը Միացյալ Նահանգների և Պարսից ծոցի գործընկերների միջև, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

«Պետքարտուղար Ռուբիոյի հանդիպումները բարձրաստիճան պաշտոնյաների հետ կնպաստեն գլոբալ և տարածաշրջանային խնդիրների լուծումների որոնմանը, երկկողմ առևտրի և ներդրումների ընդլայնմանը և մեր ռազմավարական գործընկերային հարաբերությունների հաստատմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն, Մերձավոր Արևելք այցից հետո Ռուբիոն մայիսի 14-16-ը կմեկնի թուրքական Անթալիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որտեղ կքննարկվեն Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգության ոլորտի առաջնահերթությունները, ներառյալ դաշնակիցների կողմից պաշտպանության ոլորտում ներդրումների ավելացումը և ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցումը։

«Այս տարվա հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Պետքարտուղարը առաջ կմղի նախագահ Թրամփի ծրագիրը, որի նպատակն է ապահովել, որ մեր դաշնակիցներն իրենց արդարացի ներդրումն ունենան ՆԱՏՕ-ի ամրապնդման և արդյունավետության բարձրացման գործում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews