Print this page

Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են անում համաձայնել 30-օրյա հրադադարին

By Մայիսի 10, 2025 4

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը համատեղ հայտարարությամբ կոչ են արել Ռուսաստանին համաձայնել 30-օրյա լիարժեք և առանց պայմանների հրադադարի:

Հայտարարությունը հրապարակել է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքը։ 

«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը ԱՄՆ նախագահ Թրամփի՝ խաղաղության համաձայնագրի կոչերին և կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին խոչընդոտելը։ ԱՄՆ-ի հետ միասին մենք կոչ ենք անում Ռուսաստանին համաձայնել լիարժեք և առանց պայմանների 30-օրյա հրադադարի՝ արդար և երկարատև խաղաղության շուրջ բանակցությունների համար», – ասվում է հայտարարության մեջ։ 

Նրանք պատրաստակամություն են հայտնել հնարավորինս շուտ աջակցել խաղաղության բանակցություններին, քննարկել հրադադարի իրականացման տեխնիկական հատվածը և պատրաստվել լիարժեք խաղաղության համաձայնագրի: 

Երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել նաև մեծացնել իրենց աջակցությունը Ուկրաինային։ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները մայիսի 10–ին ժամանել էին Կիև՝ մասնակցելու «Կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։    

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews