Print this page

Սի Ծինփինը մայիսի 7-10-ը պաշտոնական այցով կգտնվի ՌԴ-ում

By Մայիսի 04, 2025 5

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը մայիսի 7-ից 10-ը պաշտոնական այցով  կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում և կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Բանակցությունների ընթացքում կքննարկվեն համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների հետագա զարգացման հիմնական հարցերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Նախատեսվում է ստորագրել երկկողմ միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի մի ամբողջ շարք»,- նշել են Կրեմլում։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews