Print this page

Երևանի «Արարատ» թենիսի մարզական ակումբում կայացել է ամենամյան «Արարատ Յունիորս» մրցաշարը

By Մայիսի 03, 2025 104

Երևանի «Արարատ» թենիսի մարզական ակումբում կայացել է ամենամյա «Արարատ Յունիորս» մրցաշարը, որն անց է կացվում 8, 10, 12, 14 և 16 տարեկան մարզիկների միջև:

Մայիսի 3-ին Հայաստանի թենիսի ֆեդերացիայի հովանու ներքո տեղի ունեցավ մրցաշարի մեդալների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Այս տարին տարբերվում էր մարդաշատությամբ և մարզիկների քանակով. միայն 10-16 տարեկան մարզիկների մրցաշարերին մասնակցեցին ավելի քան 105 տղաներ և աղջիկներ՝ պայքարելով Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի վարկանիշային միավորների համար:

Երևանի «Արարատ» թենիսի մարզական ակումբից հայտնեցին, որ մայիսի 12-ից ակումբի կորտերում մեկնարկելու է Թենիսի Եվրոպայի մինչև 12 տարեկանների պրոֆեսիոնալ միջազգային մրցաշարը, որին արդեն իսկ մասնակցելու հայտ են ներյացրել 23 տղաներ և 23 աղջիկներ՝ Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Հունաստանից, Ղազախստանից, Իսրայելից, Թունիսից, Սերբիայից, ԱՄՆ-ից և իհարկե Հայաստանից:

Մրցաշարն ավանդական է. ամեն տարի անց է կացվել Երևանի «Ինկորտ» և Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի կորտերում:

Մրցաշարը անվանակոչված է հայկական թենիսի դպրոցի կայացման մեջ նշանակալի ավանդ ունեցած երջանկահիշատակ Ռոզա Պրուդնիկովայի անվամբ:

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 04 Մայիսի 2025 12:28

Latest from ArmNews