Որոշ սոցիալական ցանցերում շրջանառվող այն պնդումը, թե «Թուրքիան բացել է իր օդային տարածքը Նեթանյահուի ինքնաթիռի համար», իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությանը կից դեզինֆորմացիայի դեմ պայքարի կենտրոնի՝ X սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ։
«Մայիսի 7-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի` Ադրբեջան կատարելիք այցի համար Թուրքիայի օդային տարածքը բացելու մասին խոսք լինել չի կարող։
Թուրքիան փակել է իր օդային տարածքը իսրայելական ինքնաթիռների համար՝ Իսրայելի կողմից Գազայի նկատմամբ իրականացվող ցեղասպանական քաղաքականության հետևանքով։
Թուրքիան շարունակում է պաշտպանել պաղեստինցի ժողովրդի արդար գործը։
Մի՛ հավատացեք անհիմն մեղադրանքներին», - ասվում է թուրքական գերատեսչության հայտարարության մեջ։