Print this page

ԱՊՀ գրեթե բոլոր երկրների ղեկավարները Հաղթանակի օրվա առթիվ կմեկնեն Մոսկվա

By Ապրիլի 29, 2025 7

ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարները, բացառությամբ Ուկրաինայի և Մոլդովայի, Մոսկվայում կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կազմակերպվող տոնակատարություններին: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարները, բացառությամբ երկուսի։ Ցավոք, Ուկրաինան և Մոլդովան բացակայելու են։

Ներկա կլինի ինը պետության ղեկավար», – ասել է Լեբեդևը՝ պատասխանելով այն հարցին, թե ԱՊՀ անդամ երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարներից ովքեր են մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։ 

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել էր, որ կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի հետ կապված Մոսկվայում նախատեսված միջոցառումներին։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews