Print this page

Ռուբիոն և Ուիթքոֆը Ֆրանսիայում կքննարկեն Ուկրաինայի, Իրանի և մաքսատուրքերի հարցերը. POLITICO

By Ապրիլի 16, 2025 16

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը ծրագրում են այս շաբաթ այցելել Փարիզ՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտությունը, Իրանի հետ փոխգործակցությունը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերը: Այս մասին հաղորդում է POLITICO-ն՝ վկայակոչելով ուղևորության պլաններին ծանոթ երկու աղբյուրի։

Ակնկալվում է, որ Ուիթքոֆը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ Ռուբիոն բանակցություններ կվարի հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Բացի Ուկրաինայից, Իրանից և մաքսատուրքերից, օրակարգում կլինի իրավիճակը Գազայի հատվածում, որտեղ Իսրայելը ռազմական գործողություն է իրականացնում։

Երկու հանդիպումների ստույգ ժամկետները չեն նշվում, սակայն դրանք, ըստ աղբյուրների, պետք է տեղի ունենան այս շաբաթ, նախքան Ռուբիոն կմեկնի Աֆրիկա։

Մակրոնի բանակցություններն Ուիթքոֆի հետ տեղի կունենան Սանկտ Պետերբուրգ վերջինիս այցից օրեր անց. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ապրիլի 11-ին հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հրատարակությունը հիշեցնում է, որ Մակրոնն առաջնորդում է Եվրոպայի ջանքերը Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում, որը կարող է ներառել նաև այնտեղ հակամարտության ավարտից հետո խաղաղապահ ուժերի տեղակայումը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews