Print this page

«Ռուսները մարդասպաններ են, սատանաներ»․ Զելենսկի

By Ապրիլի 05, 2025 30

Բանակցությունների համար անհրաժեշտ է, որ ռուսները մարդասպաններ չլինեն, հիմա նրանք սատանաներ են, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև կարծիք է հայտնել, որ մոտ ապագայում ԱՄՆ-ն կուժեղացնի պատժամիջոցները ռուսների վրա՝ հավելելով, որ տեղեկություններ ունի՝ «Ամերիկան ​​մոտ է համապատասխան միջոցներ ձեռնարկելուն»։

Զելենսկին ընդգծել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի ներմուծած մաքսատուրքերը չեն ազդի Ուկրաինայի տնտեսության վրա, քանի որ շատ քիչ ապրանքաշրջանառություն ունեն ԱՄՆ-ի հետ։ Տուրքերը չեն ազդի նաև սպառազինության մատակարարումների ծավալների վրա։

«Ինչ վերաբերում է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստ երկրներին, կոալիցիան ներառում է ոչ միայն Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։ Նախ պետք է լիակատար զինադադար լինի, իսկ հետո Ուկրաինան ցանկացած ձևաչափով կարող է խոսել ռուսների հետ»,- ասել է Զելենսկին։

 

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews