Print this page

Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ՝ Երևանում

By Մարտի 22, 2025 33

Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Նրանց համաձայն, կայանները հնարավոր է տեղադրել համայնքին պատկանող հենասյուների վրա կամ վարձակալել կայանների հարակից հողամասը։

Երևանի քաղաքապետարանը, կարևորելով էլեկտրական տրանսպորտի զարգացումը և շրջակա միջավայրի պահպանությունը, պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և անհատների հետ։

Լիցքավորման կայաններ տեղադրելու հետաքրքրված կազմակերպությունները կամ անհատները կարող են դիմել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային փոստին մինչև ապրիլի 15-ը։

Դիմումներն ուսումնասիրելուց հետո նրանց հետ կկազմակերպվեն հանդիպումներ՝ ծրագրի մանրամասները քննարկելու համար։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews