Print this page

Որոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը. Փաշինյան

By Մարտի 17, 2025 42

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը․ «Նախորդ օրերին երկուական առանձին հանդիպումներ եմ ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը անցած բոլոր երեք թեկնածուների՝ Պետրոս Մարտիրոսյանի, Արթուր Նահապետյանի, Գևորգ Քոչարյանի հետ։

Քննարկումների արդյունքում որոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար Կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը, ով թե՛ հանրագումարով, թե՛ բարեվարքությամբ առավելագույն միավորներն է հավաքել մրցույթային փուլում։

Նաեւ, շնորհակալություն եմ հայտնում Պետրոս Մարտիրոսյանին և Գևորգ Քոչարյանին արդյունավետ եւ օգտակար քննարկումների համար»։

Նիկոլ Փաշինյան

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews