Print this page

Ռուսաստանը նախապես պատրաստվել է Ուկրաինայի զինված ուժերի այսօրվա լայնածավալ հարձակմանը․ Կրեմլ

By Մարտի 11, 2025 45

«Ռուսաստանի և, մասնավորապես, Մոսկվայի ու Մոսկվայի շրջանի վրա ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի այսօրվա լայնածավալ հարձակումը հետ մղելու բոլոր նախապատրաստական ​​միջոցառումները նախապես են իրականացվել»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նախապատրաստական ​​բնույթի բոլոր միջոցառումներն ու գործողությունները կատարվել են նախապես՝ շատ վաղօրոք։ Դա մեզ թույլ է տալիս ապահովել Մոսկվայի, Մոսկվայի շրջանի և շատ այլ շրջանների պաշտպանությունը»,- ասել է Պեսկովը լրագրողներին ճեպազրույցում։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews