Print this page

Իրադարձությունները այնպես արագ են զարգանում, կարող է շատ հետաքրքիր զարգացումներ լինի մոտ օրերս․ Ալեն սիմոնյան

By Մարտի 04, 2025 17

Իրադարձությունները այնպես արագ են զարգանում, կարող է շատ հետաքրքիր զարգացումներ լինի մոտ օրերս: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ընդհանուր այս թեմայի շուրջ, որ մենք զրուցում ենք, կարող ենք շատ նորություններ տեղի ունենան և ինչ-որ փոփոխություններ տեղի ունենան, օրինակ մեր պատասխանը գնա Ադրբեջանին այս շաբաթվա ընթացքում»,-ասաց նա:

Խոսելով ապաշրջափակման մասին, ԱԺ նախագահն ասաց. «Մենք մշտապես ասում ենք, որ պատրաստ ենք անցակետեր տեղադրել և ճանապարհները բացել։ Սա գործընթաց է, որը չի դադարում: Կարող է այս շաբաթ վարչապետը գա պայմանական, նոր հայտարարություն անի կամ այդ կետերի հետ կապված նոր մեկնաբանություն լինի»:

Իրադարձությունները այնպես արագ են զարգանում, կարող է շատ հետաքրքիր զարգացումներ լինի մոտ օրերս։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews