Print this page

Ուկրաինայի վերականգնմանը ԱՄՆ-ի մասնակցության մասին հարցը տարօրինակ է. Թրամփ

By Փետրվարի 25, 2025 57

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բացահայտորեն զարմացրել է Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը ԱՄՆ հնարավոր մասնակցության թեման մեկնաբանելու խնդրանքը։

Դա տեղի է ունեցել Սպիտակ տանը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակել է C-SPAN հեռուստաալիքը։ Թրամփը տարօրինակ է անվանել լրագրողի հարցը:

 «Կարծում եմ՝ սա մի փոքր տարօրինակ հարց է։ Հարցրեցիք՝ պատրաստվո՞ւմ ենք ԱՄՆ-ի անունից նպաստել Ուկրաինային։ Նկատի ունեմ, որ մենք այնտեղ արդեն ներդրել ենք մոտ 350 միլիարդ դոլար, և ես կարծում եմ, որ դա բավականին մեծ ներդրում է»,- ասել է ամերիկացի առաջնորդը։
Rate this item
(0 votes)

Latest from ArmNews