Print this page

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ուկրաինայում խաղաղության հասնելու եռափուլ ծրագիր են առաջարկել

By Փետրվարի 18, 2025 64

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջարկել են Ուկրաինայի համար եռափուլ խաղաղության ծրագիր։ Այս մասին հայտնում է Fox News-ի լրագրող Ջեքի Հայնրիխը՝ վկայակոչելով «բազմաթիվ դիվանագիտական ​​աղբյուրների»։

Առաջին փուլը հրադադարն է, երկրորդը՝ Ուկրաինայում ընտրությունների անցկացումը, երրորդը՝ վերջնական համաձայնագրի ստորագրումը։

Հեռուստաալիքը, հղում կատարելով իր աղբյուրներին, նշում է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը Ուկրաինայում նոր ընտրությունների անցկացումը համարում են հաջող կարգավորման առանցքային պայման։ 

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews