Print this page

Սալոմե Զուրաբիշվիլու վրա ձվեր են նետել օդանավակայանում

By Փետրվարի 18, 2025 59

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու վրա Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձվեր են նետել Մյունխենի անվտանգության համաժողովից վերադառնալուց հետո։ Այս մասին հաղորդում է «ТВ Пирвели» հեռուստաընկերությունը։

«Վերջերս Զուրաբիշվիլին հայտնվել է զոնդերների (անանուն ակտիվիստների խումբ) թիրախում, երբ վերադառնում էր Մյունխենի համաժողովից: Թբիլիսիի օդանավակայանում Զուրաբիշվիլու վրա ձվեր են նետել»,- հայտնել է հեռուստաընկերությունը։

 Մինչ այս անհայտ անձինք ձվեր էին նետել ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ, հանրապետության նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա։
Rate this item
(0 votes)

Latest from ArmNews