Print this page

Երիտասարդները ուղեվարձը չվճարելու պատճառով վեճի են բռնվել վարորդի հետ և բռունցքով հարվածել նրա դեմքին. ՆԳՆ

By Փետրվարի 14, 2025 61

ՆԳՆ-ն անդրադարձել է «Երևանի ավտոբուս» ընկերության վարորդների և ուղեվարձը չվճարած ուղևորների միջադեպին:

«Փետրվարի 14-ին Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնում հաղորդում է տվել «Երևանի ավտոբուս» ընկերության մի վարորդ: Նա հայտնել է, որ նույն օրը՝ առավոտյան ժամը 7:40-ի սահմաններում, Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող ավտոբուսների վերջնակետում, ուղեվարձը չվճարելու պատճառով իր հետ վեճի են բռնվել երեք անծանոթ երիտասարդներ, որոնցից մեկը բռունցքով հարվածել է իր դեմքին և մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով մարմնական վնասվածք։

Հաղորդում է ներկայացրել նաև «Երևանի ավտոբուս» ընկերության մեկ այլ վարորդ: Ըստ նրա՝ նկատելով գործընկերոջ հետ վիճաբանությունը, միջամտել է, և այդ ընթացքում ինքը նույնպես երիտասարդների հարվածների հետևանքով ստացել է մարմնական վնասվածք։

Նուբարաշենի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդների հետ վիճաբանած երիտասարդներից երկուսի ինքնությունը:

Ձեռնարկվում են միջոցներ նրանց հայտնաբերելու և երրորդ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ 97 համարի ավտոբուսի վարորդի կողմից ուղևորներին վճարում կատարելու հորդորից հետո երեք ուղևորի և վարորդի միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վարորդը ենթարկվել է բռնության։

Վիճաբանության ընթացքում բռնության է ենթարկվել նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեկ այլ վարորդ։

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 14 Փետրվարի 2025 15:01

Latest from ArmNews