Print this page

Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում երիտասարդի մոտ ատրճանակ ու դանակ է հայտնաբերվել

By Փետրվարի 13, 2025 25

Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները փետրվարի 12-ի երեկոյան, ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով «Բարեկամություն» կայարանի նախասրահում ձերբակալել և բաժին են տեղափոխել Էջմիածին քաղաքի բնակիչ 21-ամյա երիտասարդին։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3 փամփուշտով լիցքավորված գազային ատրճանակ և գաղտնի փականով դանակ, հայտնում են ՆԳՆ-ից:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews