Print this page

Հայաստանը պետք է ընտրություն կատարի․ Դժվար կլինի մշտապես պահպանել այս երկվեկտոր մոտեցումը. ՌԴ ԱԳՆ

By Փետրվարի 11, 2025 58

Հայաստանի համար դժվար կլինի մշտապես պահպանել երկվեկտոր քաղաքականություն՝ անդամակցություն ԵԱՏՄ-ին և ԵՄ-ի հետ մերձեցման գործընթաց։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ ԱԳ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` հավելելով, որ ինչ-որ պահի Երևանը պետք է որոշում կայացնի։

«Մեր հայ գործընկերների խոսքով, Եվրամիության հետ մերձեցումը պետք է աստիճանաբար լինի, և Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության անդամ»,- ասել է Գալուզինը՝ հավելելով, որ դժվար կլինի մշտապես պահպանել այս երկվեկտոր մոտեցումը, և ինչ-որ պահի ՀՀ-ում պետք է որոշում կայացնեն:

«Որքան ես հասկանում եմ, հայ ընկերներն ասում են, որ Եվրամիության հետ մերձեցումը պետք է ընթանա փուլերով, և որ Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության անդամ»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ — Այսպես թե այնպես, հավանաբար դժվար կլինի մշտապես պահպանել այս երկվեկտոր մոտեցումը՝ անդամակցություն ԵԱՏՄ-ին և Եվրամիության հետ մերձեցման գործընթաց։ Ինչ-որ պահի դուք պետք է որոշում կայացնեն»:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews