Print this page

«Գազայի բնակիչներին ոչ ոք չի կարող վտարել». Էրդողան

By Փետրվարի 10, 2025 63

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մալայզիա մեկնելուց առաջ հայտարարել է, որ ոչ ոք ի զորու չէ Գազայի բնակիչներին վտարել իրենց հավերժական, հազարամյա հայրենիքից:

Թուրքական պետության ղեկավարը հայտարարել է, որ Պաղեստինը՝ Գազայի, Արևմտյան ափի և Արևելյան Երուսաղեմի հետ, պատկանում է պաղեստինցիներին:

«Մեր տեսանկյունից, Իսրայելի կառավարության ճնշման ներքո ամերիկյան նոր վարչակազմի կողմից Գազայի վերաբերյալ առաջարկություններում ուշադրության կամ քննարկման արժանի ոչինչ չկա», – ասել է Էրդողանը:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews