Print this page

Առանձնահատուկ պահանջարկ ունեցող ցանկացած համարանիշ հնարավոր կլինի ձեռք բերել աճուրդի ժամանակ՝ առանց նախապես քվեարկության

By Փետրվարի 10, 2025 30

Ներքին գործերի նախարարի հրամանով կատարվել են փոփոխություններ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի ձեռքբերման ընթացակարգում։

Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի աճուրդը 2024 թվականի դեկտեմբերի 14-ից իրականացվում է առանց աճուրդի լոտերի ընտրության։ Մասնավորապես՝ գնային յուրաքանչյուր խմբից չորսական համարանիշեր այլևս չեն ընտրվի աճուրդի համար. աճուրդային կարգով հնարավոր կլինի խաղարկել ցանկացած համարանիշ և ձեռք բերել յուրաքանչյուր աճուրդի ժամանակ։

ՆԳՆ բարեփոխումների հիմքում քաղաքացիների համար առավել թափանցիկ, հաշվետվողական ու հասանելի ծառայությունների մատուցումն է՝ համակարգն առավելագույնս համապատասխանեցնելով քաղաքացիակենտրոն կառավարման սկզբունքներին։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews