Print this page

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում փակել Բաքվում գործող Ռուսական տունը

By Փետրվարի 06, 2025 72

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը փաստացի կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի տան աշխատանքը Բաքվում՝ որպես իրավաբանական անձ գրանցված չլինելու պատճառով։

«Ռոսիա 24»-ի եթերում այս մասին հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը։ Պրիմակովի խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն աշխատում է Բաքվում Ռուսաստանի տան հետ կապված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

«Բաքվում գտնվող Ռուսական տունը մեկուկես ամսվա ընթացքում պետք է լքի իր վարձակալած տարածքը, քանի որ սեփականատերը մտադիր է շտապ վաճառել այն»,- ասել է Պրիմակովը։

Ըստ նրա՝ մեկ այլ տարածքի սեփականատերը, ում հետ բանակցություններ են վարվել, առայժմ «դադար է վերցրել»։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews