Print this page

Ադրբեջանն իր տարածքում դադարեցնում է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի աշխատանքը. «ակնհայտորեն հետախուզական բնույթ է կրում»

By Փետրվարի 06, 2025 65

Ադրբեջանական կողմը դիվանագիտական ​​ուղիներով Ռուսաստանին պաշտոնական ծանուցում է ուղարկել Ադրբեջանի տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության աշխատանքը դադարեցնելու մասին։ Այս մասին հայտնում է Report-ը։

Ավելի վաղ նմանատիպ քայլ էր արվել նաև ԱՄՆ USAID-ի հետ կապված։

«Ադրբեջանն ինքը դարձել է դոնոր և արտաքին օգնության կարիք չունի, հատկապես, եթե այն տրամադրվում է ոչ թափանցիկ սխեմաների հիման վրա և կազմակերպությունների միջոցով, որոնց կառուցվածքն ակնհայտորեն հետախուզական բնույթ է կրում», - նշվում է տեղեկատվության մեջ։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews