Print this page

Այժմ մենք փորձում ենք պետականության, անկախության գաղափարները մոտեցնել մեր ժողովրդին. Նիկոլ Փաշինյան

By Փետրվարի 06, 2025 19

Այժմ մենք փորձում ենք պետականության, անկախության գաղափարները մոտեցնել մեր ժողովրդին: Այս մասին, փետրվարի 5-ին, Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երկու տարբեր բաներ են՝ լինել կայսրության քաղաքացիներ և լինել անկախ ժողովրդավարական երկրի քաղաքացիներ, և Հայաստանը երկար ժամանակ մի քանի դար անկախ պետություն չի ունեցել, իսկ 30 տարի առաջ մենք սկսել ենք ստեղծել մեր անկախությունը և մեր ժողովրդավարությունը կայուն և ինստիտուցիոնալ դարձնելու գործընթացում ենք:

Մենք ձգտում ենք ժողովրդավարության, ինչը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը Հայաստանում մեծ ապագա ունի»,-ասաց նա:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews