Print this page

Անալենա Բերբոքը դեմ է արտահայտվել Գերմանիայում ներգաղթային քաղաքականության խստացմանը

By Փետրվարի 04, 2025 56

Գերմանիայի արտաքին գործերի նախարար և Կանաչների կուսակցության անդամ Աննալենա Բերբոքը քննադատել է Քրիստոնեա-դեմոկրատական ​​և Քրիստոնեա-սոցիալական միության ընդդիմադիր դաշինքի՝ միգրացիոն քաղաքականությունը խստացնելու ծրագիրը և կոչ է արել այդ հարցը լուծել համաեվրոպական մակարդակով։ Այդ մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։

Բեռլինում կայացել է ՔԴՄ կուսակցության համագումարը, որին ընդունվել է կուսակցության ծրագիրը, որը ներառում է ընտրություններից հետո երկրի միգրացիոն քաղաքականության ոլորտում միջոցառումներ։ Առաջարկվող միջոցները ներառում են մշտական ​​հսկողություն Գերմանիայի սահմանին, անօրինական անձանց մուտքի արգելում և հանցագործություն կատարած ու արտաքսման ենթակա օտարերկրացիների կալանավորում:

Ըստ Բերբոքի՝ ՔԴՄ-ի առաջարկները հաշվի չեն առնում Գերմանիայի եվրոպացի հարևանների կարծիքը, մինչդեռ դեպի Եվրոպա անօրինական միգրացիայի կրճատման խնդիրը պետք է լուծեն եվրոպական երկրները համատեղ ջանքերով։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews