Print this page

Զելենսկին ասել է, որ Ուկրաինան ցնցված է

By Հունվարի 30, 2025 76

Կիևի իշխանությունները ցնցված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումից՝ 90 օրով սառեցնել արտաքին օգնության հատկացումը։ Այս մասին գրում է բրիտանական The Guardian թերթը։

Ինչպես նշում է հրատարակությունը, Սպիտակ տան «ցնցող որոշման» արդյունքում Ուկրաինայում հարյուրավոր ֆինանսավորման ծրագրեր փաստացի դադարեցվել են մեկ գիշերվա ընթացքում։

Թերթի տվյալներով՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Կիևի գրասենյակը փորձել է պահպանել որոշ կարևորագույն նախագծերի ֆինանսավորումը, սակայն Վաշինգտոնը չի համաձայնել։

 
 
 
Rate this item
(0 votes)

Latest from ArmNews