Print this page

Բաքվում կեղծ մեղադրանքներով պահվող անձինք հեռախոսազրույց են ունեցել հարազատների հետ

By Հունվարի 29, 2025 21

Բաքվում կեղծ մեղադրանքներով պահվող պատանդառված անձինք այսօր հնարավորություն են ունեցել հեռախոսազրույց ունենալ իրենց հարազատների հետ։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։ 

Սա առաջին հեռախոսակապն է եղել նրանց նկատմամբ Բաքվի դատարանում մեկնարկած դատական նիստերից հետո։

Հեռախոսազրույցը միակ կապի միջոցն է, որի ժամանակ հարազատները լսում են պատանդառված անձանց ձայնը։

Հիշեցնենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործերով դատական նիստերը մեկնարկել են հունվարի 17-ին, դրանց ընթացքի մասին տեղեկատվության միակ աղբյուրն ադրբեջանական լրահոսն է, որն էլ բավարար է արձանագրելու համատարած խախտումներն անգամ դատարանում։ Անգամ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկության համաձայն՝ պատանդառված անձանց բավարար ժամանակ չի տրամադրվել ծանոթանալու իրենց ներկայացված, այսպես կոչված, մեղադրանքներին։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews