Print this page

Բլինքենը և Բերբոքը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը

By Հուլիսի 11, 2024 308

Վաշինգթոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ։

Այս մասին Բլինքենը հայտնել է X-ում։

Նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և ընդգծել գործարքը հնարավորինս արագ ավարտելու կարևորությունը։ Կողմերը քննարկել են նաև Ուկրաինային աջակցությունը, Գազայի հատվածում հրադադարի ապահովումը, Չինաստանի կողմից առաջադրված մարտահրավերները, այդ թվում՝ Չինաստանի աջակցությունը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական բազային:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews