Print this page

Սա ուղղակի ցինիզմ է. Ադրբեջանն ինչ ուզում է՝ ստանում է. Էդուարդ Շարմազանով

By Հուլիսի 11, 2024 310

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ո ր երջանիկ դեմքով չեն ասում՝ Հայաստանը մոտ է խաղաղության պայմանագրի կնքմանը…

Սա ուղղակի ցինիզմ է։

Սա խաղաղության պայմանագիր չէ։

Սա կապիտուլյացիա է՝ «безоговорочная капитуляция»:

Ադրբեջանն ի՞նչ ուզում է՝ ստանում է։

Հարց. Արցախն ու 5000 կյանքերն էին խանգարո՞ւմ ձեր երջանիկ ու խաղաղ կյանքին։

Ի՞նչ փաթեթավորման տակ էլ սա ներկայացնեք, դուք Երրորդ Հանրապետության գերեզմանափորերն եք ու ՀՀ-ի ադրբեջանացման հեղինակները։

Ո՞վ էլ ձեզ ծառայել է, ծառայում է կամ կծառայի՝ ադրբեջանցիների կամակատար է։

Իսկ դուք՝ հողատու կոլաբորացիոնիստների ռեժիմ եք։

Ես տեսնելու եմ ձեր անփառունակ անկումը։

Նիկոլիզմի «Կարթագենը կործանվելու» է»։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews